Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/2572/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.09.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ Ի Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր Ի Ր Ա Վ Ա Ս ՈՒ Թ Յ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ի Ն Ա Տ Յ Ա Ն Ի Դ Ա Տ Ա Ր Ա Ն

ՇԴ/2572/02/15

Պատասխանող Գարեգին Գևորգի Դավթյանին
ք. Գյումրի, Շիրակացի 4 թաղ., 4 մ/շ, 6 շ., բն. 24


Սույնով տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/2572/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի` Գարեգին Գևորգի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը հետաձգվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 12:15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /ք. Գյումրի, Անկախության հր. 7, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:
ՀՀ քաղ. դատ. օր. 95 հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետեւյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը Դուք չեք ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փատաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պարտավոր եք ներկայացնել Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հայցադիմումը կից փաստաթղթերով դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որին կարող եք ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:


Դատավորի օգնական ` Ա. Դավթյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր.7

Հեռ..` +374 312 57160

Էլ. փոստ`