Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/1340/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.10.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող – Ահարոն Հրաչյայի Անտոնյանին
/ք. Վարդենիս, Հ. Արզոյան 144/


ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Ահարոն Հրաչյայի Անտոնյանի՝ քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջի մասին:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Ձեզ պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, իսկ պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2015 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 12:10-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`