Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0846/02/15 քաղաքացիական գործով <<ԼՈՌԱ>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.11.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդվածի 4-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՙԼՈՌԱ՚ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
(Հասցե` ՀՀ , քաղաք Վանաձոր, Գրիբոյեդովի փող. 6, 31)

2016 թվականի հունվարի 21-ին, ժամը 14:30-ին (նիստերի դահլիճ թիվ 1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Ա. Աթաբեկյան) քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՍԱՍ-ԳՐՈՒՊ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՙԼՈՌԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացված է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հաստատող ապացույցները:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հոդված 1497 . Հայցի հիմքը և առարկան լրացնելու իրավունքը
1. Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
2. Պատասխանողը հայցադիմումի լրացումը ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը սույն օրենսգրքի 95 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 1498 . Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
2. Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝
1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.
6) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.
7) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.
8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.
9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Առդիր` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումի մեկ օրինակը էջ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ





Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալ.Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`