Թիվ ԼԴ3/0545/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.12.2015
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
թիվ ԼԴ3/0545/02/15 քաղաքացիական գործ
պատասխանող Եղնիկ Շալիկոյի Սերոբյանին
/Լոռու մարզ, գյուղ Մեծավան/
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/0545/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի “Արեգակ” ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ձեզ՝ Եղնիկ Շալիկոյի Սերոբյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
2015թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին գործով նշանակվել է դատական քննություն:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Տեղեկացվում է Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին կետի համաձայն Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխանին կից պետք է ներկայացնել հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջների համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալու դեպքում անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական Ա.Հազոյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19
Հեռ..` +374 254 22515
Էլ. փոստ`