Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/0372/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.02.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող – Արման Հայրիկյանին
/ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 62/

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2065 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:30-ին, Սևան քաղաքի նստավայրում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3), քննության է առնելու ըստ <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Արման Հայրիկյանի` վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու պահանջի մասին թիվ ԳԴ4/0372/02/14 քաղաքացիական գործով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության իրավաբանական ծառայության ղեկավարի դատական պաշտպանության •ծով տեղակալ Մ. Ավագյանի դիմումը:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում` ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`