Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/3272/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, դատավորի նստավայր` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11 www.court.am, աշխատակազմի էլ. հասցեª dataran888@mail.ru

Գործ թիվ ԵԱՔԴ/3272/02/14
ՙ19՚ ապրիլի 2016թ.

Թիվ ԵԱՔԴ/3272/02/14 քաղաքացիական գործով վկա
Սվետլանա Մովսիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Ֆրունզեի փող. 6/5 շենք, բն. 24/

ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Աշոտ Պապաշի Գրիգորյանի ընդդեմ Եղիշե Ներսիսյանի՝ հայցվորին պատկանող բաց գրքի տեսքով շրջանակի մեջ հուշանվեր արդյունաբերական նմուշի օգտագործումը՝ արտադրելը և վաճառելը, պատասխանողին արգելելու, դատական ծախսի՝ 250.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի 1-ին մասի համաձայն` վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան:
Ղեկավարվելով վերը նշված հոդվածի պահանջներով` դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի կողմից դատական նիստի ընթացքում ներկայացված` Ձեզ գործով որպես վկա հրավիրելու մասին միջնորդությունը, գտել է, որ միջնորդությունը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:
Հիմք ընդունելով վերոգրյալները, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի 3-րդ մասով` Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2016 թվականի հունիսի 03-ին ժամը 10:30-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6-րդ), ուստի հարցաքննվելու և ցուցմունք տալու համար որպես վկա հրավիրվում եք Դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դուք` որպես դատարանի կողմից գործով հրավիրված վկա, պարտավոր եք ներկայանալ դատարանի կանչով և հայտնել գործով Ձեզ հայտնի տեղեկություններն ու հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ձեզ նախազգուշացվում է, որ եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
 

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209711

Էլ. փոստ`