Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0284/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

25.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01 arabkir-dataran@mail.ru
Գործ ԵԱՔԴ/0284/02/15
«24» մայիսի 2016թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող` Հասմիկ Մանուկյանին
/ք.Երևան, Կոմիտասի պող., 48 շ., բն. 44/

Դուք, որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0284/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի Ամալյա Մնացականյանի ընդդեմ Գագիկ Մանուկյանի, Տիգրան Մանուկյանի, Հասմիկ Մանուկյանի, Վարդիթեր Ասլանյանի, Հասմիկ Ամարյանի` անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու (դրա վրա բռնագանձում տարածելու համար), իսկ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային սեփականության մնացած մասնակիցները, ապա ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջելու պատասխանողի բաժինը շուկայական գնով գնելու (պարտքը մարելու համար), ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան ընդհանուր սեփականության իրավունքում պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 2016 թվականի հուլիսի 1-ին, ժամը 10:00-ին` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն ` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Լ. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10-20-97-01

Էլ. փոստ`