Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0718/02/16 քաղաքացիական գործով Պատասխանողª Արայիկ Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանողª Արայիկ Հովհաննիսյանին
/հասցեª ք. Երևան, Շերամի 79 շենք, բն. 8/

ՀՀ քաղ. դատ. օր-ի 93-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում թիվ ԵՄԴ/0718/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Արայիկ Հովհաննիսյանիª գումարի բռնագանձելու պահանջի մասին որոշումը, հայցադիմումը: Միաժամանակ Ձեզ նախազգուշացվում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում ՀՀ քաղ. դատ. օր-ի 95-րդ հոդվածով նախատեսված իրավական հետևանքների մասին:
Համաձայն ՀՀ քաղ. դատ.օր-ի 95-րդ հոդվածի` Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1. դատարանի անվանումը որտեղ ներկայացվել է հայցը.
2. հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/
3. հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4. պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ նաև դուք պարտավոր եք ներկայացնել`
1/ Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր կողմից պնդվող փաստերը, եթե կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2/ հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխանը պետք է ստորագրվի Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է` նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխանը չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Դատաքննությունը նշանակված է 2016թ.-ի հուլիսի 07-ին, ժամըª 17:30-ին:
Ներկայացուցիչ ունենալու պարագայում պարտադիր է վերջինիս օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի առկայությունը:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 118-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

Հասցե` ք. Երևան, Ե. Օտյան 53/2

Հեռ..` +374 10 722907

Էլ. փոստ`