Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1242/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/1242/02/13
ՙ10 ՚ մայիսի 2016թ.

Հա. ԵԿԴ /1242/02/13 քաղաքացիական գործով պատասխանող
Հայկ Հայրապետյանին
ք. Երևան, Նորքի 6 փող., 24 տուն
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Գրիգոր Շիրինյանի ընդդեմ Հայկ Հայրապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Գայանե Սարգսյանի`բաժնեմասի առանձնացման ու դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2016 թվականի հուլիսի 12-ին, ժամը 11:30-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված նախնական դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-ին մասի համաձայն` այն է.

-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`