Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/1446/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1446/02/16


Նիկոլայ Մովսիսյանին
/ք. Երևան, Նոր Արեշ 22 փող., 26/1տուն /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Յուքոմ ՍՊԸ-ի ընդդեմ Նիկոլայ Մովսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2016 թվականի հունիսի 03-ին, ժամը` 11 :00-ին :
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Նախնական դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 149.8-րդ հոդված:
Դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118:
Դատավորի օգնական Ս. Ներսիսյան

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա

Հեռ..` +374 10 557704

Էլ. փոստ`