Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1 0392/02/15 քաղաքացիական գործով պատասխանող` Էրիկ Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցումը:

27.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող` Էրիկ Ալբերտի Հարությունյանին
/ՀՀ Տավուշի մարզ,ք. Իջևան Մետաղագործների փ., 46 տուն/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93 և 95 հոդվածների պահանջների համաձայն, Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ներկայացնել հայցադիմումի պատասխան կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Դատական նիստը կկայանա ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում /հասցեն` ք.Դիլիջան, Շահումյան-15, դահլիճ թիվ-1/ 15.06.2016թ. ժամը 14.40 ին:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը, ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` 13-ից մինչև 14-ը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
Դատական նիստի մասին պատշաճ ծանուցված պատասխանողի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):

Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 95):



Դատական նիստերի քարտուղար` Ա. Ավետիսյան










Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շահումյան -15

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`