Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԿԴ/0786/02/11 քաղաքացիական գործով դատավարության կողմեր Մառլենա Աղաբեկյանին, Հայկ Հայրապետյանին, Աշոտ Հայրապետյանին, Աշխեն Հայրապետյանին ուղված դատական ծանուցագիր

27.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Հրավիրվում եք, թիվ ԵԿԴ/0786/02/11. քաղաքացիական գործով /դատավոր Ռ.Ներսիսյան/ ըստ հայցի Լուսյա Մխիթարյանի, Հրաչ Մեսրոպի Մկրտչյանի ընդդեմ Մառլենա Աղաբեկյանի, Հայկ, Աշոտ, Աշխեն Հայրապետյանների, Ֆելիքս Ղազարյանի` Ֆելիքս Ղազարյանի սեփականության իրավունքն իր զբաղեցրած սենյակների նկատմամբ դադարած ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով Ֆելիքս Ղազարյանին պատկանող` ներկայումս քանդված սենյակների զբաղեցրած հողամասի նկատմամբ մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում բաժինն որոշելու, որոշված բաժինն ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները վերացնելու, և ըստ հակընդդեմ հայցի` Մառլենա Աղաբեկյանի, Հայկ Հայրապետյանի, Աշոտ Հայրապետյանի, Աշխեն Հայրապետյանի ընդդեմ Հրաչ Մեսրոպի Մկրտչյանի, Լուսյա Մխիթարյանի, Գոհար Ավետիսյանի, Հայկ և Վահե Ֆելիքսի Ղազարյանների, երրորդ անձ ՀՀ Նոտարական պալատի` Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 54 հասցեի տան հանգուցյալ Ֆելիքս Ղազարյանի անվամբ նախկինում հաշվառված 12.20 քմ. շինության մակերեսի տակի հողամասը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա, ինչպես նաև նույն հասցեի` 17,3 քմ. մակերեսի նկատմամբ Մառլենա Աղաբեկյանի, Հայկ, Աշոտ, Աշխեն Հայրապետյանների սեփականության իրավունքը ճանաչելու, 525քմ մակերեսով ընդհանուր հողամասից 1/2-րդ բաժնեմասն առանձնացնելու և այն ի սեփականություն Մառլենա Աղաբեկյանի, Հայկ, Աշոտ, Աշխեն Հայրապետյանների անվամբ գրանցելու, Լուսյա Մխիթարյանի և Հրաչ Մկրտչյանի կողմից նշված հասցեում կատարված ինքնակամ կառույցը քանդելու և հողամասը նախկին վիճակի վերականգնման, ինչպես նաև Գոհար Ավետիսյանին, Հայկ և Վահե Ֆելիքսի Ղազարյաններին 17.05.2010թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, և ըստ հակընդդեմ հայցի` Գոհար Ավետիսյանի, Հայկ և Վահե Ֆելիքսի Ղազարյանների ընդդեմ Հրաչ Մկրտչյանի, Մառլենա Աղաբեկյանի, Հայկ, Աշոտ, Աշխեն Հայրապետյանների` հողի 1/3 բաժնեմասի առանձնացման պահանջների մասին, 2016 թվականի հուլիսի 18-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալ դատական նիստին անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Դատարանի հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 23/1/1-ին հարկ, դահլիճ 8/:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:




Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 547907

Էլ. փոստ`