Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ3/0678/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Գնել Արթուրի Չիլինգարյանին ուղղված դատական ծանուցագիր

25.07.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

թիվ ԼԴ3/0678/02/16 քաղաքացիական գործ

պատասխանող Գնել Արթուրի Չիլինգարյանին
/հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շիրակի խճ., 30 շենք, բն. 20/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/0678/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի “Յունիբանկ” ԲԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ Գայանե Գուրգենի Չիլինգարյանի և Գնել Արթուրի Չիլինգարյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան և հնարավոր չի եղել ապահովել Ձեր ծանուցումը, ուստի դատական նիստը հետաձգվել և սահմանվել է գործի քննության նոր օր՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ին:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Նկատի ունենալով, որ սույն դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված, ուստի դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը սույն քաղաքացիական գործն իրավունք ունի քննել Ձեր բացակայությամբ:

Դատական նիստին ներկայանալու դեպքում անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Դատավորի օգնական Ա.Հազոյան

Հասցե` Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19

Հեռ..` +374 254 22515

Էլ. փոստ`