Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2828/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.07.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Գործ ԵԿԴ/2828/02/16
26 հուլիսի 2016թ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը
/ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել Պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու խնդրանքի մասին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Վ.Շահվերդյանի դիմումը՝ կատարողական թերթը պարզաբանելու խնդրանքի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորությունը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-րդ կետի համաձայն՝ կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալ դատավարական նորմի պահանջները` Դուք ծանուցվում եք, որ դատական նիստը նշանակված է 2016 թվականի օգոստոսի 04-ին, ժամը 10:15-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13):
Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`