Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/0888/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Սամվել Ահարոնյանի դատական ծանուցագիր:

26.08.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/0888/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ի ընդդեմ Մարիետա Ավետիսյանի, Արտակ Ահարոնյանի, Տիգրան Ահարոնյանի, Վարդան Ահարոնյանի, Սամվել Ահարոնյանի և Աստղիկ Ահարոնյանի: Սամվել Ահարոնյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Սամվել Ահարոնյանի հաշվառման հասցեն է` ք. Երևան, Մալաթիա տուն 84: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Սամվել Ահարոնյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2016թ. Օգոստոսի 26-ին, ժամը 13:50-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742830

Էլ. փոստ`