Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3188/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.08.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/3188/02/15
ՙ09՚ օգոստոսի 2016թ.
Հա. ԵԿԴ /3188/02/15 քաղաքացիական գործով պատասխանող
<<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ Արման Սարգսյանին
ք. Երևան, Արշակունյաց պող 2 նրբ., 1 տուն., բն 6
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Սամվել Կարինյանի և Շողակաթ Կարապետյանի ընդդեմ ՙԱրդշինբանկ՚ ՓԲ ընկերության, <<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ-ի, <<Ուրմ>> ՍՊԸ-ի, երրորդ անձ «Կենտրոն ե նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի`17.12.2014թ-ին կնքված թիվ CԳՊ 14/439-01 երրորդ անձի անշարժ գույքի հաջողդող գրավի /հիպոթեքի/ պայմանագիրը անվավեր ճանաչելու և դրա հավելվածի 11-րդ, 30-րդ, 58-րդ տողերի համաձայն դրանցում նշված գույքի գրավադրումը ՙԱրդշինբանկ՚ ՓԲ ընկերությունում, այդ մասով 17.12.2014թ. կնքված թիվ CԳՊ 14/439-01 գրավադրման պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված նախնական դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-ին մասի համաձայն` այն է.

-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`