Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/4291/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.09.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

Թիվ ԵԿԴ/4291/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ուղված
Հայցվոր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին, պատասխանողներ Արա Ասատրյանին, Արագած Ասատրյանին, Նելի Մամյանին

Որպես պատասխանող կողմ, 2017 թվականի փետրվարի 08-ին, ժամը 14:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4291/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ընդդեմ Արա Ասատրյանի, Արագած Ասատրյանի, Նելի Մամյանի՝ Երևան քաղաքի Տերյան փողոցի 23 շենքի թիվ 14 բնակարանը հայցվորին օտարելու, պատասխանողների իրավունքները բնակարանի նկատմամբ դադարեցնելու և հայցվորի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու, նշված բնակարանը երկու ամսյա ժամկետում ազատելու և հայցվորին հանձնլուն պարտավորեցնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արա Ասատրյանի ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 23 շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները՝ մասնավորապես պարտավորեցնել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին հետ վերցնել սեփականության դիմաց դրված դեպոզիտը և վերցնել սեփականության նկատմամբ սահմանափակող գործողությունները պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:



Դատավորի օգնական՝ Գ.Միրզոյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` +374 10 299440

Էլ. փոստ`