Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2115/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.09.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵԱԴԴ/2115/02/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Համբարձում Շահմուրադյանին
/ք. Երևան, Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք, 5 շենք, բն. 19/


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԱԴԴ/2115/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Կարապետ, Սիմոն, Արմինե, Շահմուրադյանների, Սվետլանա Ադիխանյանի, Նարինե Թորոսյանի և Անիչկա Գրիգորյանի ընդդեմ Համբարձում Շահմուրադյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բողոքի քննությունը նշանակվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 10:40-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 323):
















Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23

Հեռ..` +37410 448408 /328/

Էլ. փոստ`