Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ Արադ 0822/02/16 քաղաքացիական գործով պատասխանողի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.09.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


ՙ28՚ _09_ 2016թ.
Պատասխանող` Ադամ Սարգսյանին
Հասցեն` ք.Երևան, Տիչինայի 62 տուն


ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է` որպես պատասխանող ներկայանալ` Աշոտ Տեր Վարդանյանն ընդդեմ Կարինե Սարգսյանի,Ադամ Սարգսյանի,Բելլա Սարգսյանի,Թամարա Սարգսյանի,Մարիետա Սարգսյանի` բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին դատական նիստին:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստը նշանակված է 2016թ. նոյեմբերի 03-ին, ժամը` 11:15-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մ.Մարգարյանի (հասցեն` ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ № 1):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ք.Աշտարակ Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 232 33214

Էլ. փոստ`