Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/1261/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.09.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Աշոտ Կարենի Հովհաննիսյանին
ք.Կապան, Ռ.Մինասյան 19ա/6
/ՍԴ/1261/02/15քաղ գործով պատասխանող/


Թիվ ՍԴ/1261/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի Արմեն Գրիգորյանի ընդդեմ Արտյոմ Կարենի Հովհաննիսյանի, Ռուզաննա Ռոմիկի Հովհաննիսյանի, Աշոտ Կարենի Հովհաննիսյանի` ընդհանուր գույքից պարտապան Արտյոմ Հովհաննիսյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և թիվ ՍԴ/0217/02/14 վճռով բռնագանձման ենթակա գումարը վճարելու նպատակով վերջինիս բաժնեմասի դիմաց ստացված գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին 13.09.2016թ. նախնական դատական նիստում դատարանը ՀՀ քաղ. դատ. օրի 48 հոդվածի 2-րդ կետի և 149.8 հոդվածի 2 մասի 5 –րդ կետի համաձայն որոշել է քաղաքացիական գործով ապացուցման ենթակա հետևյալ փաստերը.

1. Պատասխանող Արտյոմ Հովհաննիսյանը պարտատեր Արմեն Գրիգորյանի հանդեպ ունի չկատարված 185.000 ՀՀ դրամի չափով պարտավորություն:
2. Ընդհանուր սեփականության մասնակից Արտյոմ Հովհաննիսյանը Կապան քաղաքի Ռ.Մինասյան 19ա/6 հասցեում գտնվող բնակարանից բացի այլ գույք չունի , իսկ առկայության պարագայում այն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար :
3. Պարտապան Արտյոմ Հովհաննիսյանի բաժնեմասը վերջինիս համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կապան քաղաքի Ռ.Մինասյան 19ա/6 հասցեի բնակարանում կազմում է դրա 1/3-րդ մասը:
4. .Պարտապան Արտյոմ Հովհաննիսյանի բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու , կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփայանության մնացած մասնակիցները :
5. Պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը:
6. Ընդհանուր սեփականության մասնակիցները հրաժարվել շուկայական գնով ձեռք բերել պարտապանի բաժնեմասը:

Նշված բոլոր փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր Արմեն Արտաշեսի Գրիգորյանի վրա:
Դատարանը ապացուցման պարտականությունը կատարելու համար ապացույցներ ներկայացնելու ժամկետ է սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը:

Նախնական դատական նիստը հետաձգվել նշանակվել է 2016թ. նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին,, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում` նիստերի դահլիճ N 4 /հասցեն` ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2/:
Անհրաժեշտ է Ձեր մասնակցությունը նախնական դատական նիստին որպես հայցվորի ներկայացուցիչ:
Նախնական դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար :



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` *374 285 52266

Էլ. փոստ`