Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/0808/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.09.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող
Հենզել Մանուկյանին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող Թիվ ԿԴ1/0808/02/16 քաղաքացիական գործով` ըստ հայցի “Արդշինբանկ” ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանող Հենզել Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 2017թ. հունվարի 27-ին, ժամը 11:00-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 2-13-39/:
Դատավոր Ն. Գալստյան /դատավորի օգնական` Ջ. Նազարյան/

Ծանոթություն.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին կետի պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում”:
Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր. 118 հոդ. հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունեն դատարանին խնդրել վեճը լուծել իրենց բացակայությամբ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումի պատասխանը չներկայացվելու դեպքում դատարանն իրավունք ունի գործի նյութերով կայացնել վճիռ, եթե դա հնարավոր է:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8

Հեռ..` +374 222 21339

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`