Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0751/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցում

21.10.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Լյուդվիգ Խաչատուրի Խաչատրյանին
Շիրակի մարզ, գ. Հայրենյաց, 3 փող. 2 նրբ. տուն 8


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Մարտիրոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցադիմումի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լյուդվիգ Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով դատական նիստը հետաձգվել եւ նշանակվել է 2016թ նոյեմբերի 08-ին ժամը 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում, հասցեն ք. Մարալիկ, Հր.Շահինյան 198, հեռ. 242 21898:
Խնդրվում է որպես պատասխանող ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով:
Իրազեկում. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայց
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն, հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր Մ.Մարտիրոսյանի օգնական՝ Ի.Ափոյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`