Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/3015/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.10.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ԵԱՆԴ/3015/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Արթուր Շահբազյանին
ՀՀ, ք.Երևան, Ավան Առինջ 2 թաղ., 2/4 շենք, բն. 35

26.10.2016 թվականին, ժամը 11:50-ին, անձը հաստող փաստաթղթով, Դուք կանչվում եք Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող, 20 շենք, թիվ 6 դատական նիստերի դահլիճ, հեռ 010 67-36-25, դատավոր Էդ. Սեդրակյան) քաղաքացիական գործով, ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ ընդդեմ Արթուր Էդվարդի Շահբազյանի, Շուշանիկ Ժորայի Շահբազյանի և Մարինա Էդվարդի Շահբազյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9 հոդվածի 1-ին կետի համաձյան` դատաքննության մաuին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատաuխանողի, ինչպեu նաև դատավարության այլ մաuնակիցների չներկայանալու դեպքում դատաքննությունը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ Ձեր առարկությունները հաստատող փաստաթղթեր, կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն մինչև 2 շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի դատարանի անվանում, հանցվորի անունը, ազգանունը (անվանումը) հայցվորնի պահանջները լրիվ կամ մասնակի ընդունելու շարժառիթները, ինչպես նաև այդ պահանջների վերաբերյալ առարկությունները հիմնավորող ապացույցներ, պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը: Պատասխանում կարող են նաև նշվել այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունը: Պատաuխանը պետք է uտորագրի պատաuխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին պետք է կցվի նրա` պատաuխանը uտորագրելու լիազորությունը հավաuտող փաuտաթուղթը` լիազորագիրը:
Պատաuխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում:
Հայտնում եմ նաև, որ Ձեր կողմից հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան չներկայացնելու դեպքում, դատարանը իրավունք ունի գործի նյութերով կայացնելու վճիռ, եթե դա հնարավոր է:
Պարզաբանում եմ նաև, որ պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխան, եթե երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված ձևով հակընդդեմ հայց:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
Դատարան ներկայանալուց Ձեր հետ ներկայացրեք Ձեր անձնագրի և սոց. քարտի /առկայության դեպքում/ պատճենները /իրավաբանական անձի, հարկ վճարողի հաշվառան համարը և պետ.գրանցման վկայականի համարը/:

Դատավորի օգնական` Սարգիս Իսոյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փողոց, 20 շենք

Հեռ..` +374 10 373625

Էլ. փոստ`