Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/3350/02/16 քաղաքացիական գործով պատասխանող` Ամալյա Հակոբի Պողոսյանին ուղղված դատական ծանուցագիր

06.12.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/3350/02/16
ԴԴ16_____________

ՙ06՚ դեկտեմբերի 2016թ.
Հա. ԵԷԴ/3350/02/16 քաղաքացիական գործով
պատասխանող` Ամալյա Հակոբի Պողոսյանին
/ք. Երևան, Մուշական 3 փողոց, 9 տուն/

Դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 03-ին Ձեզ պատշաճ կարգով գրություն էր ուղարկվել, որ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Ամալյա Հակոբի Պողոսյանի՝ 429 234.50 ՀՀ դրամ որպես վարկի ընդհանուր պարտքի և 8 584.70 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարի բռնագանձման, հիմք ընդունելով 11.04.2014թ. կնքված վարկային պայմանագրի 13.3 և 13.4 կետերով նախատեսված տոկոսադրույքները՝ ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 30.08.2016թ-ից մինչև դրա փաստացի մարումը օրական 0.1 տոկոսով շարունակելու, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 30.08.2016թ-ից մինչև դրա փաստացի մարումը յուրաքանչյուր ուշացած օրվա համար օրական 0.3 տոկոս շարունակելու և բռնագանձելու պահանջների մասին հա. ԵԷԴ/3350/02/16 քաղաքացիական գործով 2016 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 15:10-ին նշանակված է դատական նիստ, սակայն Ձեզ ուղարկված ծրարը հետ է վերադարձվել դատարան:

2016 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 15:10-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2017թ-ի փետրվարի 28-ին, ժամը 10:30-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162

Հեռ..` +374 10 576635

Էլ. փոստ`