Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3037/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.12.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Պատասխանող <<Արմենիա Քոլ Ինթերնեշնլ>> ՓԲ ընկերության
ք. Երևան, Ազատության 24/1

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԿԴ/3037/02/15 քաղաքացիական գործով /նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան/, ըստ հայցի <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Արմենիա Քոլ Ինթնեշնլ>> ՓԲ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2016թ. վճռի դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 08.12.2016թ., ժամը 10:40-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք: Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ: Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արաելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբª օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան:
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 323):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /316/

Էլ. փոստ`