թիվ ԼԴ3/1149/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Հարություն Արշակի Ավետիսյանին ուղղված դատական ծանուցագիր
08.12.2016
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
թիվ ԼԴ3/1149/02/16 քաղաքացիական գործ
պատասխանող Հարություն Արշակի Ավետիսյանին
/հասցե՝ Լոռու մարզ, գ. Արծնի, 5 փող., տուն 1/
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/1149/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի “Յունիբանկ” ԲԲԸ-ի ընդդեմ Ձեզ՝ Հարություն Արշակի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան “տեղափոխված” նշումով և հնարավոր չի եղել ապահովել Ձեր ծանուցումը, ուստի դատական նիստը հետաձգվել և սահմանվել է գործի քննության նոր օր՝ 2017 թվականի հունվարի 18-ին ժամը 11:00-ին:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Նկատի ունենալով, որ սույն դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված, ուստի դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը սույն քաղաքացիական գործն իրավունք ունի քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալու դեպքում անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական Ա. Հազոյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19
Հեռ..` +374 254 22515
Էլ. փոստ`