Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵՇԴ/5094/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.12.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

ԵՇԴ/5094/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող
Ալինա Մովսեսյանին
/ք. Երևան, Կարմիր բլուրի 46 տ./
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության իրավասության դատարանի դատավոր Ա. Կուբանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Ալինա Մովսեսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 2017թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 10: 00-ին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։ Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը։
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին։
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի կողմից ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը։
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստի /ք.Երևան, Արշակունյաց 24/1, 5-րդ դահլիճ/։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 24/1

Հեռ..` +374 10 441300

Էլ. փոստ`