Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/1847/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Սերյոժա Արտուշի Չոբանյանին ուղղված դատական ծանուցագիր:

08.12.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՍԵՐՅՈԺԱ ԱՐՏՈՒՇԻ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Մյասնիկյան 45)


Որպես պատասխանող դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական գործով ըստ հայցի ՙՅուքոմ՚ ՍՊ ընկերության ընդդեմ Ձեզ` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Ներկայանալու ժամանակը` 2017 թվականի հունվարի 27-ին ժամը 11:15-ին:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայր (քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10),
Պատասխանողը պարտավոր է դատական ծանուցագիրը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի `
1. դատարանի անվանումը, որտեղ ներկայացված է հայցը
2. հայցվորի անուն և ազգանունը ( անվանումը )
3. հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստը, որոնք նա չի ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար
գ/ այն փաստը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
4. պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
5. պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2/ հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
6. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:
Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա ` պատասխանը
ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
7.Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության, հոդված 95)

Դատական նիստի ժամանակի և վայրի մասի պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
( ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):

Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 96)

Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստին օրը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

ՔԱՂՎԱԾՔ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածից`
գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1)ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2)հայտնել բացարկներ, դատավորին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն /հիմքերի առկայության դեպքում/:
3)ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5)գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2.Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ` պահպանել կարգուկանոն դատական նիստի ժամանակ,ենթարկվել նախագահողի պահանջներին:
3.Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
4.Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`