Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/3330/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Սղահակ Ղահրամանյանի դատական ծանուցագիր:

13.01.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3330/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Սահակ Ղահրամանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Սահակ Ղահրամանյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Սահակ Ղահրամանյանի` հաշվառման հասցեն է` ք. Երևան, Բաբաջանյան 121շ., բն. 35: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Սահակ Ղահրամանյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2017թ. Հունվարի 16-ին, ժամը 12:10-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Երևան, Ե. Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742830

Էլ. փոստ`