Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/0962/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.01.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

Հռիփսիմե Մելքոնյան
գ. Ղուկասավան
ներկայանալ թիվ ԱՎԴ2/0962/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի ՙԿամուրջ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Գոհար Խաչատրյանի, Բալասան Մկտչյանի, Ռուզաննա Հովհաննիսյանի, Հռիփսիմե Մելքոնյանի, Ելենա Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին 24.02.2017թ. ժամը 11:00-ին կայանալիք դատական նիստին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի Դուք հայցադիմումը ստանալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում պարտավոր եք դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ Ձեր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1. դատարանի անվանունը, որտեղ ներկայացվել է հայցը,
2. հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/,
3. հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
•/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4. Պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաեւ
1. իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին,
2. հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչված փաստերի ընդունում:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 118 հոդ. հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատարան ներկայանալուց Ձեր հետ ներկայացրեք Ձեր անձնագրի և սոց. քարտի /եթե ունեք/ պատճեները /իրավաբանական անձի, հարկ վճարողի հաշվառան համարը և պետ.գրանցման վկայականի համարը/:









Հասցե` ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +374 236 45350

Էլ. փոստ`