Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործով Լուսյա Մարյանյանին ուղղված դատական ծանուցագիր

17.01.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցիª Լուսյա Մարյանյանի ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի, Սոֆյա Աճեմյանի, Մարինե Աճեմյանի, Անահիտ Աճեմյանի, Սոնա Աճեմյանի, Ալեքսան Գրիգորյանի, դատարանի որոշմամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՙԱրթիկ՚ նոտարական տարածքի նոտար Աիդա Մկրտչյանիª ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, պատասխանողներին 14.04.2003 և 22.05.2012 թթ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Լուսյա Մարյանյանին պատշաճ կերպով ուղարկված ծանուցագիրը ետ է վերադարձվել դատարան:
Լուսյա Մարյանյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Շահումյան 7 փող., 1-ին նրբ., 32 ա տուն:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2017թ.-ի փետրվարի 14-ին, ժամըª 12:00-ին:

Հասցե` ք. Երևան, Ե. Օտյան 53/2

Հեռ..` +374 10 722907

Էլ. փոստ`