Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/4765/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.01.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/4765/02/16 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

պատասխանող Սուրեն Թաուլի Եղիազարյանին
ՀՀ, ք. Երևան , Ջանիբեկյան, 17/3 տուն

ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Անելիք բանկ>> ՓԲԸ ընդդեմ Սուրեն Թաուլի Եղիազարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 16:06-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 6 դահլիճ, հեռ. 39-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +374 10 399596/117

Էլ. փոստ`