Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/3507/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.02.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ ՇԴ/3507/02/16

Պատասխանող՝ Գևորգ Դալլաքյանին
/ ք. Գյումրի, Շիրակացի 8 զին թաղ, 7 շ, բն. 33/

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Միքայելյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ ընդդեմ Գևորգ Դալլաքյանի գումարի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն, Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան հայցադիմումի վերաբերյալ՝ կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն՝ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի՝
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը)
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում
են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) Պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և,եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում են նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանը չներկայացնելը,առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5 մասով նախատեսված հետեվանքները, այն է պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխանը, եթե երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդվածով սահմանված ձեվի հակընդդեմ հայց:
Ձեզ պարզաբանվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1 մասի՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն .
1 .Ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճեները՝հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի եվ այլ օրենքների պահանջները.
2. հայտնել բացարկներ
3. ներկայացնել ապուցույցներ եվ մասնակցել դրանց հետազոտմանը՝ հաշվի առնելով օրեսգրքի 8 հոդվածի եվ այլ օրենքների պահանջները.
4. հարցեր տալ, միջնորդություններ անել բացատրություններ տալ դատարանին.
5. գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6. Առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7. բողոքարկել դատական ակտերը.
8. օգտվել օրենքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն եվ իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարավության օրենսգրքի 48 հոդվածի 4 մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, իսկ ըստ 5 մասի՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք, իսկ համաձայն 7 մասի՝ կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2 մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստը հետաձգվել եվ նշանակվել է 2017թ. մարտի 23-ին ժամը 11:45-ին, /դատական նիստերի դահլիճ 7/եվ Դուք նշված օրը եվ ժամին անձնագրով, սոցիալական քարտով եվ դրանց պատճեներով հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում եվ դրանց կարող եք ծանոթանալ մինչեվ դատական նիստի օրը, ժամը՝ 9:00-18:00-ը:
ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 50316

Էլ. փոստ`