թիվ ԱՎԴ/0665/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Ռադիկ Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր
17.02.2017
Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ/0665/02/15 քաղաքացիական գործով
Ծանուցվող անձ՝ պատասխանող՝ Ռադիկ Հարությունյան
Հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, գ. Բերքանուշ
Հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի Աննա Հովհաննիսյանի ընդդեմ Ռադիկ Հարությունյանի` Ռ. Հարությունյանին պատկանող բաժնեմասը համատեղ սեփականությունից առանձնացնելու պահանջի մասին դատական նիստը նշանակված է 2017 թվականի ապրիլի 05-ին, ժամը 14:30-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան/անձը հաստատող փաստաթղթով/ դատական նիստերի դահլիճ թիվ- 1/:
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ /ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված/:
Նախագահող դատավոր՝ Ելենա Քոչարյան
Դատավորի օգնական՝ Շուշանիկ Միքայելյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:
Հասցե` ք. Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +374 235 25883
Էլ. փոստ`