Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0201/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.02.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Թիվ ԵԱԴԴ/0201/02/17 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Աննա Մելիքի Շահբազյանին
ՀՀ, ք. Երևան , Բաշինջաղյան փողոց 1 նրբանցք, 35 տուն

ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ ընդդեմ Աննա Մելիքի Շահբազյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2017 թվականի մարտի 28-ին, ժամը 15:20-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 6 դահլիճ, հեռ. 39-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին;

Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +374 10 399596/117

Էլ. փոստ`