թիվ ԵՄԴ/3962/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Վահե Հակոբյանի դատական ծանուցագիր:
17.02.2017
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3962/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Վահե Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Վահե Հակոբյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Վահե Հակոբյանի` հաշվառման հասցեն է` ք. Երևան, Շերամի 15 շենք, բնակարան 22: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Վահե Հակոբյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2017թ. Փետրվարի 20-ին, ժամը 11:55-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հասցե` ք. Երևան, Ե. Օտյան 53/2
Հեռ..` +374 10 742830
Էլ. փոստ`