Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2924/05/16 դատական ծանուցագիր

06.03.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրեսգիրք 63 հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/2924/05/16 Հեռ. 44-71-21(262)
<<06>> մարտի 2017թ.
պ-ն Հակոբ Շիլաջյանին
(ք. Երևան, Այգեձորի փող. 4 տուն)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Վլադիմիր Սալիբեկյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Կարինե Շիլաջյանի, Ռուզաննա Աղաջանյանի, Հակոբ Շիլաջյանի և Վահան Շիլաջյանի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանմանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն և Երևանի Այգեձոր 4 հասցեի հողամասի <<Գրանցված իրավունքի տեսակը>> հատվածում 0,072044 հա հողամասի տվյալներում Վլադիմիր Սալիբեկյանի սեփականության իրավունքը 1/2 բաժնեմասով նշելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով դատաքննությունը:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 29.03.2017 թվականին, ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 332): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։




ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ՀՀ ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 77981450

Էլ. փոստ`