Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0340/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս


Քաղաքացիական գործով Պատասխանող
«Գալաքսի Միլենիում» ՍՊԸ -ին

ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ «Գալաքսի Միլենիում» ՍՊԸ-ի ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2017թ-ի Ապրիլի 26-ին, ժամը 11:30-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 39-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 399596 / 114 /

Էլ. փոստ`