Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/2607/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Ծաղիկ Եղիազարյանին
ՀՀ, ք.Երևան, Դուրյան 10

2017 թվականի ապրիլի 13-ին, ժամը 11:50-ին:
Դուք կանչվում եք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան /հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 321 դահլիճ/` քաղաքացիական գործով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ծաղիկ Սպարտակի Եղիազարյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2016 թվականի վճռի դեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությանը:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և /կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի:
Դատարան ներկայանալ անձնագրով կամ սոցիալական քարտով և անձը հաստատող այլ փաստաթղթով:
Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:

նախագահող դատավորի օգնական Եվ. Սահակյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 341

Էլ. փոստ`