Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2336/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2336/02/17


Կարո Վանիկի Այվազյանին
/ք. Երևան, Մարգարյան 18շ., բն. 11/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել և 2018 թվականի մայիսի 31-ին ժամը 10:50-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ ընդդեմ Կարո Այվազյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան / ք.Վանաձոր, Մ.Գոշի 6, դահլիճ 1, հեռ. 2-40-29/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374 0322 2 40 29

Էլ. փոստ`