Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3274/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդված

Պատասխանող՝ Անուշավան Գագիկի Շալաղոյանին
/Լոռու մարզ, ք.Ալավերդի, Սանահին Սարահարթ 2, շ 27, բն.2/

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
Դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ի և 2018 թվականի մարտի 07-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումի օրինակը, սակայն Ձեզ ուղարկված փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Անուշավան Գագիկի Շալաղոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ/3274/02/17 քաղաքացիական գործով 2018 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 12:15-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 07-ին՝ ժամը 12:10-ին /դահլիճ N5/:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական՝ Անուշ Փիլոյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +37432241506

Էլ. փոստ`