Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4505/02/18 քաղաքացիական գործով Գևորգ Վերդոյանի դատական ծանուցագիր:

19.04.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4505/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙ Ինեկոբանկ ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Գևորգ Վերդոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Գևորգ Վերդոյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Գևորգ Վերդոյանի` հաշվառման հասցեն է` ք. Երևան, Արտաշիսյան 88 շ., բն. 17 : Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Գևորգ Վերդոյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2018թ. ապրիլի 25-ին, ժամը 12:45 -ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Երևան, Ե. Օտյան 53/2

Հեռ..` +374 10742830

Էլ. փոստ`