Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ 4094/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

19.04.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ


Դատավորի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11, www.court.am, աշխատակազմի էլ. հասցե` datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/4094/02/17
<<20>> ապրիլի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Բագրատ Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Բաղրամյան 67/1/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Ինտերնետ Փրոջեքտս>> ՍՊ ընկերության ընդդեմ Բագրատ Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ <<Բետանեթ>> ՍՊ ընկերության` համապատասխան մարմին դիմում ներկայացնելուն և <> դոմենի գրանցումը դադարեցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի մայիսի 22-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Քանաքեռի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օերնսգքրի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով Դատարանը կողմերի հետ քննարկել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանել է ապացույցներ ներկայացնելու ժամկետ՝ մինչև հաջորդ դատական նիստը:
Տեղեկացնում եմ նաև, որ Դուք կարող եք ստանալ դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչը` վճարելով համապատասխան պետական տուրք:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 010-20-97-11

Էլ. փոստ`