Թիվ ԵԱԴԴ 3597/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.06.2018
Գործ հա. ԵԱԴԴ 3597/02/14
13 հունիսի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Արման Կյատիկյանին
/ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 36շ., բն. 76 /
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Նարինե Կարագուլյանի ընդդեմ Արման Կյատիկյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 16:00-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 5), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա
Հեռ..` +374 10 57 66 31
Էլ. փոստ`