Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ  ԵԿԴ/1397/02/11  քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Արմեն Սիմոնյանին
(ՀՀ ք. Երևան, Բագրատունյաց 13 շենք, բն. 29)
Անահիտ Բաբայանին
(ՀՀ ք. Երևան, Բագրատունյաց 36 շենք, բն. 22)
Սերգո Միքայելյանին
(ՀՀ ք.Երևան, Բաշինջաղյան 171 շենք, բն. 84)

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասը` կից ուղարկվում է թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով` ըստ հայցի Հրանտ Զոհրաբյանի, Արմեն Սիմոնյանի, Անահիտ Բաբայանի, Սերգո Միքայելյանի, Գեորգի Կիրակոսյանի իրավահաջորդներ Նինել, Յուրի, Ժաննա Կիրակոսյանների, Արթուր Ավետիսյանի, Սամվել Սարգսյանի ընդդեմ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԴվին Կոնցեռն՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԴվին Հոլդինգ՚ փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձիք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ՙՖրեսեկս Սերվիսիզ՚ փակ բաժնետիրական ընկերության` 11.05.2009թ. հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձման պայմանագիրն անվավեր ճանաչելու` անվավերության հետևանքներ կիրառելու, ՙԴվին Հոլդինգ՚ փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքը ՀՀ ք.Երևան Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6. 66/7, 67/8, 67/9, 67/110, 67/11, և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վերականգնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հրանտ Զոհրաբյանի, Արմեն Սիմոնյանի, Անահիտ Բաբյանի, Սերգո Միքայելյանի, Գեորգի Կիրակոսյանի, Արթուր Ավետիսյանի, Սամվել Սարգսյանի, երրորդ անձինք` ՙԴվին Կոնցեռն՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԴվին Հոլդինգ՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԵրևան կաշվե գալանտերեայի ֆաբրիկա՚ բաց բաժնետիրական ընկերության, ՙՀայբիզնեսբանկ՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԿենտրոն՚ նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի` դատարանի կողմից բանկի, Վարկառուի և Գրավատուի միջև 11.05.2009թ կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց հանձման պայմանագիրը սկզբնական հայցվորների հայցի հիման վրա անվավեր ճանաչելու դեպքում անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՙԴվին Կոնցեռն՚ փակ բաժնետիրական ընկերության միջնորդությունը` վճռի կատարման ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջի մասին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ՙՎճիռ կատարման ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին՚ 12.04.2018 թվականին կայացված որոշման դեմ ՙԴվին Կոնցեռն՚ փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2018 թվականի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն.ՙԳործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.ՙՎերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում՚:
Ղեկավարվելով վերը նշված հոդվածներով, Ձեզ հայտնում ենք, որ վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը կարող եք ներկայացնել վերաքննիչ բողոքի պատասխան, որում կարող եք ներկայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը:

Առդիր` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2018 թվականի որոշումը` 1 թերթից:

Դատավորի օգնական Վարդուհի Պապիկյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 320

Էլ. փոստ`