Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/5744/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ  ԵԿԴ/5744/02/14  քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Գարրի Ավագյանին
(ՀՀ ք.Երևան Զաքյան փող. 3շ., բն.73)

Արմեն Ավագյանին
(ՀՀ ք.Երևան Զաքյան փող. 3շ., բն.73)

Թիվ ԵԿԴ/5744/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Գոռ Գևորգյանի ընդդեմ Գարրի Ավագյանի և Էրիկ Ավագյանի, երրորդ անձինք` Ռուդոլֆ, Արմեն, Մարիամ Ավագյանների և Ջուլիետա Ավագյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, համասեփականատեր երրորդ անձնանց կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկությոններով վաճառելու պահանջների մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականին կայացված վճռի դեմ Մարիամ Պողոսյանի(Ավագյան) (ներկայացուցիչ` Գ.Ասատրյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի համաձայն.ՙՎճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.ՙՎերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում՚:
Ղեկավարվելով վերը նշված հոդվածներով, Ձեզ հայտնում ենք, որ վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը կարող եք ներկայացնել վերաքննիչ բողոքի պատասխան, որում կարող եք ներկայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատավորի օգնական Վարդուհի Պապիկյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 320

Էլ. փոստ`