Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0047/04/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ԵՄԴ/0047/04/16  քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին
(ՀՀ ք.Երևան, Խորենացի 3,7)
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ին
(ՀՀ ք.Երևան, Մոսկովյան փող., 35, 68-73)
ՙԳիկար՚ ՍՊԸ-ին գործով սնանկության կառավարիչ Լևոն Պետրոսյանին
(ՀՀ ք.Երևան Հ/Ա Բ-2 թաղ., 137 շենք, բն.40)
ՙԳիկար՚ ՍՊ ընկերությունին
(ՀՀ ք.Երևան, Հ/Ա Բ-2 թաղ., 133 շենք, բն. 15)
Երևան Համայնքին
(ՀՀ ք.Երևան, Արգիշտի 1)
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին
(ՀՀ ք.Երևան, Սեբաստիա 32)

թիվ ԵՄԴ/0047/04/16 սնանկության գործով` ըստ դիմումի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ փակ բաժնետիրական ընկերության` ՙԳիկար՚ սահմանափակ պատասխանատվության ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ՙԿառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրի դեմ բերված առարկությունները քննարկելու մասին՚ 21.03.2018 թվականին կայացված որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի համաձայն.ՙՎճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 5-րդ օրը՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.ՙՎերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում՚:
Ղեկավարվելով վերը նշված հոդվածներով, Ձեզ հայտնում ենք, որ վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը կարող եք ներկայացնել վերաքննիչ բողոքի պատասխան, որում կարող եք ներկայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը:


Դատավորի օգնական Վարդուհի Պապիկյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 320

Էլ. փոստ`