Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ2/0247/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մեղրու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ՍԴ2/0247/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Ծանուցվող անձ՝ պատասխանող Սերժիկ Շամիրի Շամիրյան

Ծանուցվող անձի հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Կապան
Բաղաբերդի թիվ 6 շենք բնակարան 80

Ներկայանալու ժամանակը՝ 2018 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:40-ին
Ներկայանալու վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Մեղրու նստավայր հետևյալ հասցեով՝ ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 24/1, թիվ 1 նիստերի դահլիճ:
Նախագահող դատավոր՝ Ժ.Ասատրյան
Դատավորի օգնական՝ Մ.Մելքումյան
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մեղրու նստավայր որպես պատասխանող քաղաքացիական գործով ըստ Արմեն Արտաշեսի Գրիգորյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանի ընդդեմ Սերժիկ Շամիրի Շամիրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը Ձեզ պարզաբանում է. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխանը և այն ներկայացնելու կարգը, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` նույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:
Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները,
2) հայտնել բացարկներ,
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով նույն օրենսգրքի 8-րդ հադվածի և այլ օրենքների պահանջները,
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին,
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ,
7) բողոքարկել դատական ակտերը,
8) օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ։
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն։
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի (դիմողի) կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Ձեզ պարզաբանվում է նաև, որ Դուք՝ կողմերով, գրավոր համաձայնության և ցանկության դեպքում վեճը կարող եք լուծել հաշտարարության միջոցով, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով հաշտարարի միջոցով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ.Անդրանիկի 24/1

Հեռ..` +37428642292

Էլ. փոստ`