Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ 0354/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

18.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ


Դատավորի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11, www.court.am, աշխատակազմի էլ. հասցե` datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/0354/02/17
<<15>> հունիսի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Արշակ Անտոնյանին
/ՀՀ, ք.Երևան, Կ. Ուլնեցու 62-7/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙԱնելիք բանկ՚ ՓԲ ընկերության ընդդեմ Արշակ Անտոնյանի, ՙԳուրգամ՚ ՍՊ ընկերության` թիվ 1ԱՐ4825-1 վարկային պայմանագրով սահմանված 725.921,94ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի, թիվ 1ԱՐ4825-2 վարկային պայմանագրով սահմանված 67.829,57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի, տրամադրված վարկի մնացորդ գումարի և հետագայում կետանցվող վարկի ժամկետանց մասի նկատմամբ պայմանագրով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի գումարի, նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի հուլիսի 11-ին, ժամը 12:40-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Քանաքեռի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 010-20-97-11

Էլ. փոստ`