Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0318/17/17 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր

17.07.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Գեղամ Ջոնիկի Մկրտչյանին
(ք. Երևան, Տիգրան Մեծի փող. 1 շ. 4 բն.)



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք հրավիրվում եք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան թիվ ԵԿԴ/0318/17/17 քաղաքացիական գործով` ըստ դիմումի <<Յունիբանկ>> բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ <<Սալմաստ Կահույք>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Գեղամ Ջոնիկի Մկրտչյանի, Կարեն Միշայի Ասլանյանի և Նունե Ջոնի Մկրտչյանի՝ միանձնյա արբիտրաժային տրիբունալի 23.01.2017 թվականի թիվ 02-060/05/16 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին։
Վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2018 թվականի հուլիսի 26-ին ժամը 10:50-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բողոք բերած անձի և գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց։
Դատական նիստին ներկայանալու դեպքում խնդրում եմ Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։


Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 313

Էլ. փոստ`